ՊՆ–ում ցուցադրվել են ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակները
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ռազմական արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված և թողարկված արտադրատեսակների ցուցահանդես, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Ցուցահանդեսում ներկայացված են եղել տասնյակ ընկերություններ՝ իրենց արտադրական և փորձնական ցուցանմուշներով, որոշակի զինատեսակներ, զինամթերք, ղեկավարման համակարգեր և ծրագրային ապահովման նախագծեր, ինչպես նաև հանդերձանքի և պահեստամասերի լայն տեսականի:
«Ռազմարդյունաբերության ոլորտում հայկական ձեռնարկությունների ձեռքբերումներն օր օրի ավելանում են, իսկ համագործակցության աշխարհագրությունը՝ ընդլայնվում»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:










