Մյանմայում կրոնական բախումների զոհերի թիվը հասել է 112-ի
Վերջին 5 օրերին Մյանմայում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 112-ի, հայտնում է Xinhua լրատվականը:
Զոհերի թվում են 61 կանայք: Կա 72 վիրավոր: Ավելի վաղ նշվում էր, որ կրոնական հողի վրա տեղի ունեցած բախումների հետևանքով մոտ 5 տասնյակ մարդ է զոհվել:
Երկրի արևմտյան Ռաքհինե նահանգի 6 բնակավայրերում բախումներ են տեղի ունեցել մուսուլմանների և բուդդիստների միջև:
Աղբյուրը հայտնում է նաև, որ բախումների ժամանակ 2 319 տուն է հրդեհվել:










