Օբաման առաջին ԱՄՆ նախագահն է, ով $1 մլրդ է հավաքել ընտրապայքարի համար

23:10 • 26.10.12

ԱՄՆ պատմության մեջ Բարաք Օբաման առաջին նախագահն է, ով իր նախընտրական մրցավազքի համար ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել:


Նրա մրցակից Միթ Ռոմնին նույն նպատակի համար մոտ 950 մլն ԱՄՆ դոլար է ստացել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


«Այս թվերը խոսում են այն մասին, որ առաջիկա ընտրությունները ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկը կլինեն»,- նշում գործակալությունը՝ վկայակոչելով փորձագետների:


Գործող նախագահի երկրորդ նախընտրական մրցավազքի համար գումարների նվիրատվությունն սկսվել էր 2011թ. ապրիլին: Մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը հաղթահարվել է չորեքշաբթի օրը:


Քաղաքագետների կանխատեսումների համաձայն, Օբամայի և Ռոմնիի նախընտրական մրցավազքի ծախսերը կգերազանցեն 2 մլրդ ԱՄՆ դոլարը: