Իտալիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ է զոհվել՝ սրտի կաթվածից
Իտալիայի հարավում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է Xinhua լրատվականը: Զոհն 84-ամյա մի տղամարդ է, ով մահացել է սրտի կաթվածից:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Պոլինո տեղանքում՝ Կալաբրիա և Բազիլիկատա նահանգների սահմանին: Ստորգետնյա ցնցման հետևանքով մի քանի շինություն է վնասվել:
Բնակիչների շրջանում խուճապ է եղել: Երկրաշարժին 100 հետցնցում է հաջորդել: Փրկարարները վրաններ և ջուր են բաժանել տուժածներին:










