Չինաստանի հյուսիս-արևմուտքում դարձյալ տիբեթցի է ինքնահրկիզվել
Երիտասարդ տիբեթցի ֆերմերը մահացել է Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգում մարզային հիվանդանոցի դիմաց իրականացված ինքնահրկիզման ակտից հետո, հաղորդում է BBC-ն:
Բողոքի անցիա իրականաղնող երիտասարդը ինքնահրկիզումից առաջ Տիբեթի անկախության մասին մի շարք կարգախոսներ է բղավել և պահանջել է հայրենիք վերադարձնել Դայալ-Լամա տասնչորսերորդին:
Տիբեթի անկախության համար պայքարող ակտիվիստների խոսքով, բողոքի ակցիաներից հետո գնալով ավելի ու ավելի շատ Չինաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ են ժամանում Գանսու նահանգի Լաբրինգ բուդիստական տաճարի մոտ:
Վերջին երեք տարիների ընթացքում ամենաքիչը 60 տիբեթցի տաճարականներ և իրենց կողմնակիցներ ինքնահրկիզման ակցիաներ են իրականացրել՝ բողոքելով Պեկինի քաղաքականության դեմ:










