Թուրքիան նոր հրթիռներ է ստեղծում
Թուրքիայում ավարտվել են «մակերևույթ- մակերևույթ» դասի` 200 կմ գործողության շառավղով հրթիռի նախագծման աշխատանքները, հաղորդում է Defense News-ը:
Թուրքիայի գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերության նախարար Նիխտա Էրգյունի խոսքով, նոր հրթիռն արդեն դրվել է երկրի ցամաքային զորքերի սպառազինության տակ:
Նա նաև նշել է, որ թուրքական գիտահետազոտական Tubitak կազմակերպության հաջորդ աշխատանքը կլինի 500 կմ շառավղով հրթիռի ստեղծումը:
«Մենք ունենք համապատասխան տեխնոլոգիաներ նման հրթիռի ստեղծման համար: Այն ուղղորդվում է նպատակակետին GPS-ի և տեղանքի քարտեզների միջոցով», - նշել է նախարարը:










