Հարավ-արևմտյան թաղամասում իր բնակարանում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դի

22:29 • 27.10.12

Այսօր երեկոյան, ժամը 19.24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 131 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների դիսպետչերները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. Ննջարանում հայտնաբերվել է 59-ամյա Դերենիկ Լոբյանի դին:


Նշենք, որ սա այսօրվա ընթացքում արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է։ Մասնավորապես, մեկ այլ ահազանգի արդյունքում էլ Երևանի Ի. Ալիխանյան փողոցի թիվ 12 շենքի իր բնակարանում էլ հայտնաբերվել էր 51-ամյա տղամարդու դի։