Երևանում իր բնակարանում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի
Այսօր, ժամը 17.09-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ի. Ալիխանյան փողոցի թիվ 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ Ճգնաժամային կառավարման կենտրոնի արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության դիսպետչերը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերվել է 51-ամյա Տիգրան Մարտիրոսյանի դին:










