2012-ի ամերիկյան ընտրությունների հայ մասնակիցները. Armenian Weekly
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ի մի է բերել այն բոլոր ամերիկահայերին, որոնք 2012-ին մասնակցել և մասնակցում են դաշնային, նահանգային ու տեղական ընտրություններին, հայտնում է Armenian Weekly-ն:
Այդպես հաջողակ գործարար Դենի Տարկանյանը իր ուժերն է փորձելու ամերիկյան կոնգրեսում՝ ներկայացնելով Լաս Վեգասի նոր՝ 4-րդ կոնգրեսական շրջանը: Նրա հաջողության դեպքում ամերիկահայերի թիվը Ներկայացուցիչների պալատում կհասնի երեքի:
Նրանցից է հայ-ասորական ծագումով Աննա Էշոն, որը հայտնի է որպես Հայոց Ցեղասպանության թուրքական մերժողականության դեմ պայքարի և Արցախի ինքնորոշման ջատագով,ինչի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի շքանշանով: Նույն կառույցից է նաև հայազգի Ջեքի Սփիերը:
Սենատում հայերը ներկայացված են ի դեմս՝ Արամ Կարապետյանի, Թիմ Կապուչյանի, Ալ Շուշտարյանի, Սթիվեն Սիմոնյանին:
Նյու Յորքի նահանգային ժողովում ներկայացված է Փոլ Սարյանը: Նա ոստիկանության նախկին աշխատակից է, որը ևս հայտնի է Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր պայքարով:
Նրանից բացի տարբեր նահանգային կառույցներում 12 հայեր կան:
Շրջանային և քաղաքային ընտրություններում հանդես են գալիս հետևյալ անձինք: Սքոթ Ավետիսյանը՝ կպայքարի Վորվիքի քաղաքապետի պաշտոնի համար: Չառլի Դիրադուրը իր թեկնածությունը կառաջադրի Ռիչմոնդի քաղաքապետարանում:
Այս և այլ գորիչներից 13-ը ԱՄՆ-ի Ժողովրդավարական կուսակցությունից են, 11-ը՝ Հանրապետական:










