Բելառուսի ընդդիմության առաջնորդը քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում
Բելառուսիայի առաջատար ընդդիմադիր գործիչ և նախկինում երկրի նախագահի թեկնածու Անդրեյ Սաննիկովը քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով նրա կնոջը` Իրինա Խալիպին:
Խալիպի խոսքով, իր ամուսինը Լոնդոն է մեկնել իր քրոջ՝ Իրինայի մոտ:
Սաննիկովը 2011թ. մայիսին 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ Մինսկում զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, սակայն այս տարվա ապրիլին ազատ էր արձակվել:
Մեծ Բրիտանիայում ապաստանած ընդդիմադրի կինը շարունակում է Մինսկում բնակվել, քանի որ ազատազրկման ժամկետը սահմանափակում է նրա ազատ տեղաշարժման հնարավորությունը:










