Բեռլուսկոնին չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից

18:20 • 27.10.12

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը երեկ Միլանի դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել հարկերից խուսափելու համար, հայտնել է, որ մնալու է քաղաքականության մեջ, հայտնում է Interfax-ը:

 

Իրեն մեղավոր ճանաչելուց երկու օր առաջ Բեռլուսկոնին ասել էր, սակայն, որ չի պատրաստվում առաջադրվել: Այժմ նա հակառակն է ասել՝ ընդգծելով, որ քաղաքականության մեջ մնալու է դատական համակարգը փոխելու նպատակով:


«Ես ինձ պարտավոր եմ զգում մնալ քաղաքական դաշտում արդարադատության մոլորակը բարեփոխելու համար: Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրի, սակայն կմնամ այն երիտասարդների կողքին, որոնք կարող են հասնել իրենց նպատակներին», - մասնավորապես, ասել է նախկին վարչապետը:


Вести-ն Բեռլուսկոնիի նոր հայտարարության առիթով նկատել է, թե «Բեռլուսկոնին դատարանից թաքնվելու է սենատում»` մանրամասնելով, որ իտալական սենատում նրա կուսակցության դիրքերն ամենաուժեղն են: