Չինաստանում բեռնատարն ընկել է 200 մ բարձրությունից՝ դառնալով 5 երեխայի մահվան պատճառ

10:45 • 27.10.12

Չինատանի հյուսիսարևմտյան հատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել է 5 երեխա, ևս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է РБК-ն։

 

Ըստ Associated Press-ի տվյաների, դեռևս անհայտ պատճառով երեխաներին տուն տանող բեռանատարը դուրս է եկել ճանապարհից և ցած գլորվել 200 մ բարձրությունից։ Ընդհանուր առմամբ մեքենայում գտնվել է 13 մարդ, որից 8-ը եղել են դպրոցականներ։

 

Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնել ե, որ բոլոր տուժածներն այժմ հոսպիտալացված են, իսկ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։