Նոր Honda Civic Type R-ը այնքան հզոր շարժիչ է ստացել, որ հավակնում է Նյուրբուրգրինգում ռեկորդ սահմանել (տեսանյութ)

02:30 • 27.10.12

Honda ընկերությունը որոշ տեղեկություններ է հաղորդել հաջորդ սերնդի «լիցքավորված» Type R հեչբեքի մասին, հաղորդում է Kolesa.ru-ն:
 

Նոր սերնդի Honda Civic Type R –ը նախորդից շատ ավելի հզոր կլինի: Մեքենայի ուժային ագրեգատը, որը ընդամենը 4 գլանային 1.6 լիտրանոց տուրբոշարժիչ է, այժմ ամբողջ 250 ձիաուժ հզորություն է զարգացնում:
 

Անմիջական ներմղման տեխնոլոգիայով համալրված նոր շարժիչը համակցված է 8 աստիճան և երկու կցորդիչներով ռոբոտացված փոխանցումատուփի հետ:
 

Երբ մեքենան նախորդ ամիս ներկայացվում էր Փարիզի ավտոսրահում, Honda-ի գործադիր տնօրեն Տականոբու Իտոն հայտարարել էր, որ նոր Civic Type R-ը կդառնա հայտնի Նյուրբուրգրինգ վազքուղու ամենաարագ առաջնաքարշակ մեքենան:
 

Մինչ այժմ այդ տիտղոսն է կրում Renault Megane 265 Trophy հեչբեքը, որը «Հյուսիսային հանգույցը» հաղթահարել է 8 րոպե և 7,97 վայրկյանում:
 

Նշենք, որ Honda Civic Type R-ի շուկայում հայտնվելը նախատեսված է 2015 թվականին: