Կուբայում «Սենդի» փոթորիկի պատճառով 130 հազարից ավելի տներ են քանդվել

10:01 • 27.10.12

Կուբայի հարավային հատվածում ՝ Սանտյագո դե Կուբա շրջանում, «Սենդի» ահեղ փոթորիկի հետևանքով 130 հազարից ավելի տներ են քանդվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

 

Բացի այդ բնական աղետը վիթխարի վնաս է հասցրել գյուղատնտեսությանը՝ վերացնելով հազարավոր հեկտար ցանքատարածություն։ Ինչ վերբերում է էլեկտրամատակարարման ու հեռախոսակապին, ապա դրանք ևս խափանվել են։ Ներկայում «Սենդի»-ից տուժած հատվածներում տարվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց առաջնային նպատակն է էլեկտրամատակարարման վերականգնումը։

 

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Սենդի»-ի զոհ է դարձել 11 մարդ` այդ թվում նաև 1 երեխա, և ևս 320 հազարը տեղանավել են ավելի ապահով վայրեր։

Փոթորկի պատճառով Կուբայի իշխանությունները ստիպված են եղել հետաձգել հոկտեմբերի 28-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: