Գյումրիում որդին դանակահարել է հորը (տեսանյութ)

19:16 • 27.10.12

Գյումրիում այսօր դանակահարություն է տեղի ունեցել. ըստ առկա տեղեկատվության՝ որդին դանակահարել է հորը։ Ինչպես Tert.am-ը տեղեկացավ Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունից, ժամը 14.30-ի սահմաններում կտրող-ծակող գործիքից ստացած ծանր վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Մազմանյան փողոցի 16 տան բնակիչ Մկրտիչ Մանուկյանը:


Շտապ օգնության կայանի տվյալներով`տուժածին մարմնական վնասվածքներ է հասցրել նրա որդին: Տուժածը ենթարկվել է վիրահատության: Դեպքի առնչությամբ հետաքննություն է տանում Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինը:Այլ մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ:


Տեսանյութը՝ Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությանը