Կարիբյան ավազանում մոլեգնող փոթորիկի զոհերի թիվը հասել է 38-ի, շուտով դրա «հարվածի» ուժը կզգան նաև ԱՄՆ-ում
Կարիբյան ավազանում «Սենդի» փոթորիկից զոհերի քանակը հասել է 38-ի: Ավելի քան հինգ հազար տներ ամբողջովին քանդվել կամ լրջորեն խաթարվել են: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Այժմ «Սենդի» փոթորիկիը արդեն հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին:
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, «Սենդի» փոթորիկը մոտ օրերին, բարձր հավանականությամբ, կմիավորվի սառը օդային զանգվածների հետ և վերածվելով «Ֆրանկենշտեյն» սուպերփոթորիկի՝ մեծ վնասներ կհասցնի ԱՄՆ մի շարք նահանգների:
Տարերային աղետին «Ֆրանկեյնշտեյն» անվանումն է տրվել, քանի որ հենց հաջորդ շաբաթ, հոկկտեմբերի 31-ին, ԱՄՆ-ում պետք է նշվի իրենց սիրված տոներից մեկը` չար ուժերին հաղթելու օր Հելոուինը:
«Օդային զանգվածները միախառնվում են արդեն մեծ թափ հավաքած «Սենդի» փոթորիկի հետ, որը «հարվածելով» Կարիբյան ավազանին՝ 38 մարդու մահվան պատճառ է դարձել: Այն վերածվում է մի նոր սուպերփոթորիկի, որը 90 տոկոս հավանականությամբ «կհարվածի» ԱՄՆ Ֆլորիդա նահանգից մինչև Մեն նահանգը», - ասում են մասնագետները:
Միևնույն ժամանակ ամենաուժեղ հարվածը իրենց վրա կկրեն Նյու Յորք և հարևան Նյու Ջերսի նահանգները:
Բացի այդ, սպասվում է, որ «Ֆրանկենշտեյնը» երկրի խորք կթափանցի և կանցնի Վիրջինիա, Պենսիլվանիա և նույնիսկ Օհայո նահանգները: Անմասն չի մնա նաև մայրաքաղաք Վաշինգտոնը:










