Ձերբակալվել են ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդներ Նավալնին և Յաշինը
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնին և Իլյա Յաշինը (որը ընդդիմադիր հաղորդավար Քսենիա Սոբչակի փեսացուն է) ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից Մոսկվայի կենտրոնում:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանները նրանց շրջապատել են, ապա տեղափոխել կալանվորների տեղափոխման համար նախատեսված մեքենան:
Ավելի վաղ իրավապահները տեղեկացրել էին, որ այսօր ծրագրված ընդդիմադիրների ակցիան ապօրինի է և մարդկանց խնդրել էին ցրվել:










