Բրիտանացին դատապարտվել է Նիգերիա մաքսանենգ զենք ներկրելու համար

01:00 • 27.10.12

Լոնդոնի դատարանը բրիտանացի զինավաճառ Գերի Հայդին մեղավոր է ճանաչել Նիգերիայում անօրինական կերպով 80 հազար միավոր հրազեն և 32 մլն միավոր զինամթերք վաճառելու համար, հաղորդում է BBC-ն:
 

Մեղադրող կողմի ներկայացուցիչները դատարանում հայտարարել են, որ զենքը, առանց Մեծ Բրիտանիայից ստացած պարտադիր արտոնագրի, Նիգերիա է տեղափոխվել Չինաստանից:
 

Բացի այդ, մեղադրյալը չի հայտարարագրել իր գործունեությունից ստացված մոտ 1 մլն ԱՄՆ դոլար եկամուտը: