Օբաման անվտանգության նկատառումներով չի թույլատրում դստերը Facebook-ի օգտատեր դառնալ
ԱՄՆ-ի գործող նախագահ, նախագահական ընտրություններում Դեմոկրատական թեկնածու Բարաք Օբաման ամերիկյան MTV հեռուստաընկերության հետ զրույցում անկեղծորեն ասել է, որ իրեն այդքան չի անհանգստացնում իր ավագ դստեր՝ Մալիայի սիրային ժամադրություններն ու մեքենա վարելը, քան Facebook սոցկայքից օգտվելու հարցը, գրում է Yahoo News-ը։
«Ինձ տղաների հետ հանդիպելուց և մեքենա վարելուց ավելի շատ անհանգստացնում է Մալիայի ժամանցը Fecebоok-ում։ Քանի որ աղջիկս հայտնի անձ է, այդ պատճառով ես ցանկանում եմ նրա անձնականը պաշտպանել օտար աչքերից։ Հետագայում, երբ աղջիկս մեծանա, նա կարող է ինքնուրույն որոշում կայացնել, սակայն հիմա, ելնելով անվտանգության նկատառումներից, Մալիան Facebook-ում իր անձնական էջը չունի»,-ասել է Օբաման։
Ինչ վերաբերում է հակառակ սեռի հետ հարաբերությւոններին, ապա նախագահն ասել է, որ կցանկանար իր 2 աղջիկներին տեսնել այնպիսի տղաների կողքին, ովքեր կհարգեն և կգնահատեն նրանց։










