Օբաման Ռոմնիից ընդամենը 1%-ով է առաջ անցնում
Ներկա պահին նվազագույն տարբերություն է դիտարկվում ԱՄՆ գործող նախագահ Մարաք Օբամայի և նախագահական ընտրություններում նրա մրցակից՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի վարկանիշներում, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Այսպես, ԱՄՆ գործող նախագահին երկրորդ ժամանակահատվածի համար պատրաստ են վերընտրել ամերիկացիների 47%-ը, իսկ ԱՄՆ հանրապետական կուսակցության թեկնածուին համաձայնվել է ձայն տալ հարցված ամերիկացիների 46%-ը:










