Ռոմնին Օբամային անվանել է «իր իսկ սեփական գունատ ստվերը»
ԱՄՆ Այովա նահանգում տնտեսական ելույթով հանդես գալիս՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին մեղադրել է գործող նախագահ Բարաք Օբամային թույլ տնտեսական քաղաքականության, նախընտրական խոստումները չկատարելու մեջ, և անվանել է նրան նախագահության սկզբնական շրջանի «իր իսկ սեփական գունատ ստվերը», հայտնում է BBC-ն։
«Սպասվող քվեարկությունը ընտրություն է վերջին չորս տարիների ստատուս-քվոյի և փոփոխությունների միջև, որն ավելի լավ ապագայի հույս է տալիս»,- հայտարարել է Ռոմնին իր նախընտրական շրջագայության ընթացքում։
«Ստանալով լավ ժառանգություն՝ նախագահ Օբաման չկարողացավ բուժել տնտեսությունը, բարելավել առողջապահությունը և սոցիալական ապահավությունը, պետական ծախսերի և հարկի աճի կրճատումը, չկարողացավ միավորել ազգը»,- հայտարարել է նա։
Նրա կարծիքով՝ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ընթացքում «փորձում է ուշադրությունը շեղել գլխավոր հարցերից դեպի երկրորդականները»։










