19-ամյա հային երկու մարդու սպանության մեղադրանք է ներկայացվել Գլենդեյլում

16:14 • 27.10.12

ԱՄՆ-ում՝ Գլենդեյլում, երկու մարդու սպանության մեղադրանք է ներկայացվել 19-ամյա Արման Սամսոնյանին, հայտնում է LA Times-ը:


Այս տարվա օգոստոսին Սամսոնյանը անփույթ մեքենա վարելու հետևանքով լուրջ ՃՏՊ-ի պատճառ էր դարձել: Նա բախվել էր էլեկտրասյանը և հրդեհահիդրանտին, ինչի հետևաքով կարճ միացումներ էին առաջացել Վելի Վիլիջում: Դրա հետևանքով էլեկտրահարությունից տուժել էր 6 մարդ, այդ թվում՝ ինքը՝ վարորդը, և մի ոստիկան: Իսկ երկու՝ 39 և 40-ամյա կանայք մահացել էին:

 

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Սամսոնյանն ազատ էր արձակվել 100 000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց: Նոյեմբերի 9-ին կսկսվի այս գործով դատավարությունը: