Սերժ Սարգսյանն այցելել է Սոս Սարգսյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Հանրապետության ղեկավարը շուտափույթ ապաքինում և քաջառողջություն է մաղթել «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող մեծանուն դերասանին:
Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանը սրտի և թոքերի հետ կապված խնդիրների պատճառով «Նաիրի»բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 20-ին։










