Հրադադարի հաստատման առաջին օրը Սիրիայում շուրջ 150 մարդ է զոհվել
Սիրիայում մուսուլմանների Զոհաբերության տոնի կապակցությամբ հաստատված քառօրյա հրադադարի առաջին օրն առնվազն 146 մարդ է զոհվել, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման խորհրդին։
Իրավապահների տվյալների համաձայն, պայթյունների, հրետակոծությունների և բախումների հետևանքով զոհվել է 53 խաղաղ բնակիչ, 50 ընդդիմադիր և 43 զինծառայող։ Հրադադարի հենց առաջին օրը Դամասկոսում մեքենա է պայթեցվել և ևս 1 նմանատիպ ահաբեկչություն է կատարվել Դարյա նահանգում՝ ռազմական անցակետի հարևանությամբ։
Զոհաբերության տոնի կապակցությամբ Սիրիայի Զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ երկրի ողջ տարածքում ռազմական գործողությունները կդադարեցվեն, սակայն առանձին ընդդմադիր խմբավորումներ հայտարարել են, որ չեն պատրաստվում հետևել հրադադարին։
Ի պատասխան սրան, սիրիական բանակը նշել է, որ թեև հետևում է հրադադարին, սակայն ստիպված է պատասխանել ընդդիմադիրների չընդհատվող հարձակումներին։










