Սիրիացի ընդդիմադիրները խոսում են հրադադարի ծրագրի տապալման մասին
Սիրիական ազատ բանակի ղեկավար Աբդել Ջաբար ալ-Օկայդին հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Արաբական լիգայի երկրների հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի առաջարկած քառօրյա հրադադարի հաստատման ծրագիրը ձախողվել է, գրում է Интерфакс-ը։
«Սա իսկական տապալում է Բրահիմիի համար։ Այս նախաձեռնությունն արդեն ձախողման են դատապարված նախքան դրա կիրառումը»,- հայտարարել է ալ-Օկայդին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սիրիայում մուսուլմանական Զոհաբերության տոնի կապակցությամբ հաստատված քառօրյա հրադադարի առաջին իսկ օրը շուրջ 150 զոհ է գրանցվել։










