Շղթայական ավտովթար Եղեգնաձորում. 15-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր առավոտյան՝ժամը 08.01-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին ժամը 22.40-ի սահմաններում Գլաձոր գյուղում «ՎԱԶ-21011» մակնիշի 32 ՍՏ 655 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 23-ամյա Ս. Մանգասարյանը) բախվել է «Ույուտ» տաքսի ծառայության մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 7262 պետհամարանիշով ավտոմեքենային, որն էլ իր հերթին՝ առջևում կայանված «ՎԱԶ-2106» Տ 7261 պետհամարանիշով ավտոմեքենային, որն էլ՝ «ՎԱԶ-21010» 30 ՕԼ 266 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 15-ամյա Տիգրան Սարգսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:










