«Լամբադա» կամրջի վրա մոտոցիկլը բախվել է մեքենայի. մեկ մարդ հոսպիտալացվել է

19:31 • 28.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 28-ին՝ ժամը 17.03–ին ահազանգ է ստացվել, որ Երանի «Լամբադա» կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, «Հունդայ» մակնիշի 01 ԼԼ 179 պետհամարանիշով մոտոցիկլը (վարորդ Դավիթ Դավթյան, ծնվ. 1967թ.) բախվել է «Կալինա» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա» մակնիշի Լ2220 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ Հրաչ Ղազարյան, ծնվ. 1967թ.), ինչի հետևանքով Դ.Դավթյանը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Սբ. Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: