«Ֆոլկսվագեն գոլֆ»–ը ընկել է Սևանա լիճը, վարորդը հասցրել է դուրս նետվել մեքենայից
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 15.03-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում (Լճաշեն գյուղի հատված) մեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 33 ՕՏ 544 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:
Վարորդ Արմեն Առաքելյանը, մինչ ավտոմեքենայի լիճն ընկնելը, դուրս է թռչել մեքենայից:
Ջրասուզակի և ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել լճից: Զոհեր և տուժածներ չկան:










