7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Կանադայում. կա ցունամիի վտանգ
Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում այսօր 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքէջին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Մասեթ բնակավայրից 139 կմ հարավ, իսկ հիպոկենտրոնը՝ 9,9 կմ խորության վրա։
Մայամիի Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնում է ցունամիի վտանգի մասին, որը, ըստ կենտրոնի մասնագետների կանխատեսումների, լուրջ վտանգ չի ներկայացնի շրջանի բնակչության համար։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ ստորգետնյա հետցնցումները շարունակվում են։ Ամենաուժեղը՝ 5.1 մագնիտուդով, գրանցվել է երևանյան ժամանակով 08.25 –ին։
Տուժածների ու ավերածությունների մասին չի հաղորդվում։










