Կահիրեում 93 մարդ է ձերբակալվել՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքով

20:00 • 28.10.12

Եգիպտոսի մայրաքաղաքի ոստիկանությունը 93 մարդ է ձերբակալել եգիպտուհիների և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով
«Ալ Ահրամ» պարբերականին:


Ձերբակալությունները իրականացվել են հոկտեմբերի 26-ին միջադեպերի առնչությամբ։ Այդ օրը մուսուլմանական զոհաբերության «Իդ ալ-Ադհա» տոնի առաջին օրն է, երբ եգիպտական ընտանիքների անդամները սովորաբար փողոց են դուրս գալիս, որպեսզի հանդիպեն իրենց հարազատներին:


Պարբերականի փոխանցմամբ, Եգիպտոսի վարչապետ Խաշիմ Կանդիլը հայտարարել է, որ կառավարությունը օրենսդրական նախագիծ է մշակում, որը կխստացնի սեռական ոտնձգությունների համար նախատեսվող պատիժը: