ԱՄՆ ռազմական ավիացիայի զգալի ուժեր են կենտրոնացվում Մերձավոր Արևելքում

22:36 • 28.10.12

Ամերիկյան բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Մերձավոր Արևելքի շրջանում է տեղաբաշխում F/A-18 Hornet կործանիչ-ռմբակոծիչներ, հաղորդում է The San Diego Union-Tribune–ը։


Ըստ պ
արբերականի՝ ծովային հետևազորի VMFA-314 կորպուսի նվազագույնը մեկ էսկադրիլիա F/A-18 Hornet կործանիչ-ռմբակոծիչներ են տեղակայվել «մերձավորարևելյան երկրում, որի անունը չի հաղորդվում»:


ԱՄՆ
ռազմական գերատեսչությունը հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը: Պարբերականի լրագրողները վստահ են, որ խոսքը վերաբերում է այն հարվածային խմբավորմանը, որը կազմավորվում է Իրանի միջուկային օբյեկտները գրոհելու նպատակով:


Պարբերականում նաև նշվում է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Էշթոն Քարթերը Քուվեյթ կատարած այցի շրջանակներում հայտարարել էր, որ «Իրանի հարցը շատ լուրջ է»:


«
Բոլոր խնդիրները, որոնք դուք տեսնում եք ներկայում, «Արաբական գարնանով» չեն սկսվել: Դրանք պարզապես ակնառու դարձան «Արաբական գարնան» շնորհիվ»»,– նրա խոսքերն է մեջբերում The San Diego Union-Tribune–ը։