Երևանի Աջափնյակ թաղամասում էլեկտրական կայան է այրվում

19:50 • 28.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 19.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի աջափնյակ վարչական շրջանի թիվ 17 թաղամասի 5-րդ շենքի մոտակայքում այրվում է էլեկտրական կայան:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:


Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։