Հունաստանում ձերբակալվել է «Լագարդի ցանկը» հրապարակած լրագրողը
Հունաստանի ոստիկանությունն այսօր ձերբակալել է հայտնի լրագրող Կոստաս Վակսեվանիսին, ով հրապարակել է հարուստ հույների ցանկը, որոնք բազմամիլիոնանոց հաշիվներ ունեն HSBC բանկի շվեյցարական բաժանմունքում:
Որպես ձերբակալության պատճառ նշվում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտումը, հաղորդում է BBC-ն:
Այդ ցանկում ներառված է մոտ 200 անուն, որոնցից շատերը Հունաստանում կասկածվում են հարկերից խուսափելու մեջ:
Փաստաթուղթը, որը նախկինում չէր հրապարակվել, Հունաստանում հայտնի է «Լագարդի ցանկ» անվանումով:
Երկու տարի առաջ այն ժամանակվա Ֆրանսիայի ֆինանսների նախարար Կրիստին Լագարդը, ով այժմ Արժույթի միջազգային հիմնադրամ գործադիր տնօրենի պաշտոնն է զբաղեցնում, ցանկը տրամադրել էր հունական իշխանություններին:
Սակայն Հունաստանի իշխանությունները որևէ հետաքննություն չեն անցկացրել այդ հարցով:
Ցուցակում կան հույն հայտնի քաղաքական գործիչներ և գործարարներ: Այդ գործով Հունաստանի երկու նախկին ֆինանսների նախարարներ մեղադրվում են հարկերից խուսափելու մեջ:










