Նոր Lotus Esprit-ը, այնուամենայնիվ, կթողարկվի
Lotus ընկերությունը, չնայած սեփականատիրոջ և ղեկավար շրջանակների փոփոխման հետ կապված բոլոր բարդություններին, չի պատրաստվում հրաժարվել Esprit սուպերմեքենայի նոր սերնդի ստեղծումից, հաղորդում է Auto Express-ը:
Այնուամենայնիվ, թողարկման նախատեսված մնացած բոլոր ավտոմեքենաները հետաձգվել են անորոշ ժամանակով:
Ներկայում Lotus-ը ներառված է մալազիական DRB–Hicom կոնցեռնի կազմում, որի ղեկավարությունը նախատեսում է շարունակել մակնիշի զարգացումը, սակայն դանդաղ ընթացքով:
Կոնցեռնի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը պատրաստվում է կենտրոնանալ ներկայում թողարկվող մոդելների որակի բարձրացման վրա, որն այժմ ներկայացված է Elise, Exige և Evora սպորտային մեքեանաներով:
DRB–Hicom-ում միայն Esprit սուպերմեքենայի նախագիծն են խոստումնալից և իրականանալի համարում: Դեռ հայտնի չէ, թե ինչպիսի տեսք կունենա մեքենան, բայց, առավել հավանական է, որ Lotus-ի սեփական V8 շարժիչով մեքենան, այնուամենայնիվ, չի համալրվի:
Բացի այդ, ընկերության գործադիր տնօրեն Ասլամ Ֆարիկուլան հայտարարել է, որ Lotus-ի ներկայիս տերերը չեն ցանկանում կրճատել Մեծ Բրիտանիայում արտադրությունը, և բոլոր 1189 աշխատատեղերը կպահպանվեն:










