Մադոննային սուլոցներով են պատասխանել՝ Օբամայի օգտին քարոզչություն անելու համար
ԱՄՆ Նոր Օռլեան նահանգում կայացած համերգի ընթացքում Մադոննային սուլոցներով են դիմավորել՝ գործող նախագահ Բարաք Օբամայի օգտին քարոզչություն անելու համար. տեղեկացնում է Associated Press-ը։
Երեկ կայացած համերգի ընթացքում Մադոննան հարցրել է. «Ո՞վ է գրանցված ընտրելու համար»։ Ապա պատասխանել է. «Ինձ չի հուզում, թե ում օգտին եք քվեարկում դուք, քանի դեռ քվեարկել եք Օբամայի օգտին»։
Ավելի ուշ, սուլոցներից և մի շարք մարդկանց հեռանալուց հետո Մադոննան փորձել է շտկել սխալը, նշելով, թե իրեն իրոք չի հետաքրքրում, թե ում օգտին են քվեարկելու նրանք, կարևորը քվեարկությանը մասնակցելն է։
Վերջին համերգներից մեկի ընթացքում Մադոննան դարձյալ զայրացրել էր հանդիսատեսին՝ Օբամային անվանելով «սևամորթ մահմեդական»։
«Հիանալի է, որ մենք Սպիտակ տանն ունենք աֆրոամերիկացի, սեւամորթ մահմեդական։ Դա նշանակում է, որ այս երկրում դեռ ամեն ինչ կորած չէ»,- ասել էր նա՝ կոչ անելով աջակցել «այդ մարդուն»։










