Մոսկվայում 4 տարեկան երեխան նետվել է պատուհանից՝ «մոր բռնությունից փրկվելու համար»

14:22 • 28.10.12

Մոսկվայի հյուսիս-արևելքում հայտնաբերվել է 4 տարեկան երեխա՝ տարբեր վաղեմության բազմաթիվ վնասվածքներով. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։


Ականատեսների
վկայությամբ՝ երեխան նետվել է պատուհանից մոր բռնություններից փրկվելու համար։


Իրավապահ
մարմինները տեղեկացրել են, որ երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
 

Գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Ռյազանի փողոցի անցորդները նկատել են մոտ չորս տարեկան երեխայի՝ կեղտոտ և բազմաթիվ վնասվածքներով։ Երեխան, չնայած չի կարողացել կանգնել ոտքերից մեկի վրա, փորձել է փախչել մեծահասակներից։


Դեպքի վայր ժամանած բժիշկները երեխայի մոտ բազմաթիվ ծանր վնասվածքներ են հայտնաբերել, որոնք կարող էին առաջանալ բարձրությունից ընկնելու հետևանքով, ինչպես նաև բազմաթիվ կապտուկներ և հոգեբանական խնդիրներ, որոնք կարող էր առաջանալ դաժան վերաբերմունքի հետևանքով։


Միայն
առավոտյան է հնարավոր եղել պարզել, որ երեխան 32-ամյա մոր հետ վարձով է բնակվում 4 հարկանի շենքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


Հայտնի
է միայն, որ մայրը հաճախ է ծեծել որդուն և, հավանաբար, երեխան նետվել է պատուհանից, բռնություններից խուսափելու համար։