Ամերիկուհի մայրիկը դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ որբ երեխաների համար 395լ կրծքի կաթ հանձնելու համար

12:51 • 28.10.12

ԱՄՆ Տեխաս նահանգի 28-ամյա բնակչուհի Ալիսիա Ռիչմանը դարձել է արտասովոր ռեկորդի հեղինակ՝ որդուն լույս աշխարհ բերելուց հետո 395լ կրծքի կաթ բարեգործական նպատակներով հանձնելու համար, հայտնում է Life News-ը։

 

Ալիսիան որդուն լույս աշխարհ է բերել 2011թ.-ին՝ անվանակոչելով Դրեյք։  «Ես այնքան կաթ ունեի, որ կթում էի ու պահում սառնարանում»,- պատմել է նա։

Մի օր նա հայտնաբերել է, որ իր տան սառնարանները «պայթում» են իր կաթով։

«Ես ինձ կատակով կթու կով էի անվանում, որովհետև ամենուր՝ տանը, ճանապարհին, աշխատավայրում կթում էի կաթս ու պահում»,- պատմել է նա։

 

Մի օր էր Ռիչմանը որոշում է, որ կարող է իր կաթը տրամադրել այն նորածիններին, ովքեր զուրկ են դրանից։

Նա սկսում է համագործակցել Mothers’ Milk Bank բարեգործական կազմակերպության հետ, որը կրծքի կաթով է ապահովում որբ և հիվանդ նորածիններին։

 

«Ես այնքան երջանիկ էի, որ կարող եմ կերակրել ոչ միայն իմ որդուն, այլև օգնել այլ փոքրիկների։ Դա աննկարագրելի զգացողություն է»,- ասել է Ռիչմանը։