Ահաբեկչություն Նիգերիայում. 5 զոհ, 98 վիրավոր
Նիգերիայի Կադունա քաղաքում մահապարտ ահաբեկիչն ահաբեկչություն է իրականացրել կաթոլիկ եկեղեցու մոտակայքում՝ կիրակնօրյա պատարագի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, զոհվել է 5, վիրավորվել 98 մարդ։
Ականատեսների վկայությամբ՝ ահաբեկիչը փորձել է ականապատված մեքենայով մտնել եկեղեցի։
Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն քրիստոնեական եկեղեցիների դեմ նմանատիպ գործողությունները բազմիցս իրականացրել է «Բոկո Հարամ» խմբավորումը։










