Օդեսայում ընտրողը քվեաթերթիկ է կերել

18:32 • 28.10.12

Ուկրաինայում անցկացվող խորհրդարանական ընտրություններում ուշագրավ դեպք է տեղի ունեցել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Օդեսա քաղաքի ընտրատեղամասերից մեկում 50-ամյա տղամարդը քվեաթերթիկը քվեատուփը նետելու փոխարեն սկսել է ուտել այն, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ընտրատեղամասերում այսօր նաև մահվան դեպքեր են գրանցվել. 3 մարդ մահացել է քվեախցից դուրս գալիս։