Պատահարներով լի ընտրություններ Ուկրաինայում. 3 ընտրող մահացել է ընտրատեղամասում
Ուկրաինայում մեկնարկած Գերագույն ռադայի ընտրությունների առաջին ժամերին Կենտրոնական ընտրական հանձնաժողով մի շարք պատահարների մասին տեղեկություններ են ստացվել, այդ թվում՝ մահացու ելքերով, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։
Լվով քաղաքի ընտրատեղամասերից մեկում մահացել է 71-ամյա մի տղամարդ։ Քվեարկությունից հետո նա վատացել է և մահացել հենց ընտրատեղամասում։ Նման մի դեպք էլ տեղի է ունեցել Իրպենում, որտեղ էլ քվեարկելուց հետո մահացել է 76-ամյա մի կին։
Երրորդ դեպքը գրանցվել է Խոտինում. ընտրատեղամաս այցելած տղամարդը մահացել է սրտի սուր անբավարարությունից։
Երկրի արտակարգ իրավիճակների նախարարություն և ոստիկանություն ստացվել է նաև պատգամավորի թեկնածուներից մեկի նախընտրական շտաբում ռումբի տեղադրման մասին լուր։ Նման մի լուր էլ ստացվել է Կրեմենչուգի փողոցում գտնվող առևտրային կենտրոնի վերաբերյալ։
Բարեբախտաբար, երկու ահազանգն էլ կեղծ է եղել։










