Օխոտի ծովում անհետացել է «Ամուրսկոյե» շոգենավը. նավում կա 11 մարդ

12:08 • 28.10.12

Օխոտի ծովում այսօր կորել է «Ամուրսկոյե» շոգենավը, որում գտնվում է 11 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Ամուրի Նիկոլաևսկ նավահանգստից նավը պետք է ուղևորվեր Օխոտսկի նավահանգիստ, սակայն ծովային փոխադրամիջոցում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ու նավի անձնակազմը դադարել է արձագանքել ծովային փրկարարներին։

Տարվում են որոնողական աշխատանքներ։


Դեպքի վայրում քամու ուժգնությունը վայրկյանում 17 մետր է, ալիքների բարձրությունը՝ ավելի քան 2 մետր։