Տաթևի ճոպանուղին խափանվել է. խցիկներում 37 մարդ կա, 9 մարդ իջեցվել և տեղափոխվել է անվտանգ տարածք
17.42
Ըստ Աարտակարգ իրավիճակների կայքի՝ ժամը 17.22-ի դրությամբ 9 մարդ իջեցվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 16.12-ին, տեղեկություն է ստացվել, որ Տաթևի ճոպանուղին խափանվել է և խցիկներում մնացել է 37 մարդ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը մարդկանց տարհանելու համար:
Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքէջի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։










