Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը իշխող կուսակցությունն է

23:16 • 28.10.12

Ուկրաինայում իշխող «Ռեգիոնների կուսակցություն»-ը հաղթանակ է տանում Գերագույն Ռադայի խորհրդարանական ընտրություններում, այս մասին են վկայում էգզիթ-փոլերի տվյալները, հաղորդում է BBC-ն:


Էգզիթ-փոլերի համաձայն, որոնք անցկացրել են ուկրաինական ИНТЕР և ICTV հեռուստաալիքները, «Ռեգիոնների կուսակցություն»-ը` համամասնական ցուցակներով հավաքել է 30,5% ձայն, Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվիշինա» կուսակցությունը` 23,9%, Վիտալի Կլիչկոի «Ուդար»-ը` 13%, Կոմունիստական կուսակցությունը` 12%, ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը` 11%:


Ուկրաինայի վարչապետ, «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Նիկոլայ Ազարովը արդեն հայտարարել է իր կուսակցության Ռադայի ընտրություններում հաղթանակի մասին: