Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի ընտրությունները
Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի ընտրությունները, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։ Ընտրելու իրավունք ունեցող 36,6 մլն ուկրաինացի կարող է քվեարկել 33 769 ընտրատեղամասում, այդ թվում՝ 77 երկրում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչություններում։
Բացի այդ, քվեարկություն կանցկացվի բուժհաստատություններում, զորամասերում, բաց ծովում ուկրաինական դրոշով ճամփորդող նավերում, կալանավայրերում հատուկ բացված ընտրատեղամասերում։
Ուկրաինայի ընտրական պրակտիկայում առաջին անգամ քվեարկությունը կանցկացվի տեսախցիկների հսկողության ներքո։
225 պատգամավոր կընտրվի համամասնական, նույնքան՝ մեծամասնական ընտրակարգով։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համամասնական և մեծամասնական ընտրակարգերով գրանցել է 5 208 պատգամավորի թեկնածու՝ 2 500-ը՝ 21 կուսակցություններից, 2 654-ը՝ մեծամասնականով։










