Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում «կարուսելներ» են գրանցվել

20:52 • 28.10.12

Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրությունների Միջազգային CIS-EMO առաքելության դիտորդների կողմից խախտումների 3 հիմնական տեսակներ են գրանցվել` «կարուսելներ», անօրինական քարոզարշավ և ընտրակաշառքներ, հաղորդում է INTERFAX գործակալությունը:


«
Կարուսելներ» են գրանցվել Կիևում և Կիևի շրջանում: Ընտրությունների օրը քարոզարշավ և կաշառելու փորձեր. սրանք են երեք հիմնական խախտումների տեսակները»,- CIS-EMO-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առաքելության ներկայացուցիչ Ալեքսեյ Կոչետկովը:


Նրա
խոսքով, այդ խախտումները գրանցվել են Կիևի, Սումսկի, Վիննիցայի, Խերսոնի շրջաններում և Պոլտավայում: