ՌԴ-ում դեպքի վայր շտապող շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին (տեսանյութ)

11:08 • 29.10.12

ՌԴ Ստերլիտամակ քաղաքում այս գիշեր շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, հայտնում է Life News-ը։

 

Դեպքի վայր շտապող շտապ օգնության մեքենան քաղաքի խաչմերուկներից մեկում վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ նետելով նրան մի քանի մետր հեռուն։

 

Բժիշկներն անհապաղ բուժօգնություն են ցուցաբերել իրենց իսկ «զոհին»։

«Տղամարդը, բարեբախտաբար, ողջ է մնացել։ Մեր աշխատակիցները նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բուժզննում անցնելուց հետո նա դուրս է գրվել»,- հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
 

Տեսանյութը՝ այստեղ։