Ֆրանսիայում ձերբակալվել է ԷՏԱ բասկյան անջատողականների ղեկավարը

08:15 • 29.10.12

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի զինված կնոջ, ով ենթադրաբար բասկյան անջատողական ԷՏԱ կազմակերպության ղեկավարն է, հաղորդում է BBC-ն:


Իզասկուն Լեսական, ով փախուստի մեջ էր արդեն 7 տարի, ձերբակալվել է կազմակերպության ևս մեկ անդամի հետ Ֆրանսիայի արևելքում գտնվող Մակոն քաղաքում:


Հաղորդվում է, որ երկու ձերբակալվածներն էլ զինված են եղել:


Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին խմբավորումը հայտարարել էր Բասկերի երկրի անկախության համար 4 տասնամյակ ձգվող զինված պայքարի դադարեցման մասին:


Այդ պայքարի զոհ էին դարձել ավելի քան 800 մարդ: Սակայն ԷՏԱ-ի անդամները զենքը չէին հանձնել, չնայած այդպիսին է Իսպանիայի կառավարության պահանջը: