«Բարեպաշտ» հաքերները գրոհել են Եվրոպայի խոշորագույն վիճակախաղի կայքը

11:17 • 29.10.12

Հաքերների միջազգային խումբը, որն իրեն անվանում է Moroccan Ghosts, կիրակի գրոհել է EuroMillions համաեվրոպական խոշոր վիճակախաղի կայքը, հայտնում է Вести-ն։


Կայքի ֆրանսիական տարբերակում նրանք տեղադրել են նախազգուշացում, որ ազարտային խաղերն անընդունելի են, քանի որ հակասում են կրոնական նորմերին։ Տեքստը գրված է ֆրանսերենով և արաբերենով։

 

Վերջին ամիսներին Moroccan Ghosts-ը մի շարք հաքերական գրոհներ է իրականացրել որոշ երկրների պետական և հասարակական կազմակերպությունների վրա։

 

EuroMillions-ը խոշոր վիճակախաղ է, որը տարածված է Եվրոպայի 9 երկրում։ Մասնակիցների մեծ թվի պատճառով գլխավոր շահումները հասնում են տասնյակ միլիոնավոր եվրոների։ Շահողներն ազատվում են շահած գումարից հանձվող  հարկերից, բացառությամբ՝ Շվեյցարիայի։