Փոթորկի պատճառով քառորդ դարի ընթացքում առաջին անգամ փակվել է Նյու Յորքի ֆոնդային բորսան

09:10 • 29.10.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրացուցիչ փոփոխություններ է կատարել նախընտրական քարոզարշավի իր օրակարգում՝ «Սենդի» փոթորկի պատճառով։


Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, վերջին քառորդ դարի ընթացքում առաջին անգամ, փոթորկի պատճառով,  փակվել է նաև Նյու Յորքի բորսան։


Փոթորիկը թեև դեռ նոր է մոտենում ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին, սակայն արդեն լուրջ հարված է հասցրել ամերիկյան տնտեսությանը։

Կիրակի երեկոյան Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ երկրի ղեկավարն, ով այս պահին գտնվում է Ֆլորիդայում, չի մասնակցելու Օհայո նահանգում կայանալիք նախընտրական քարոզարշավին։ Նրա փոխարեն այնտեղ է մեկնել փոխնախագահ Ջո Բայդենը։


«Սենդի» փոթորիկը լրջորեն խաթարել է տրանսպորտային հաղորդակցությունը ԱՄՆ հյուսիս-արևելքում։ Չեղյալ են համարվել ավելի քան 3000 ավիաթռիչքներ, կրճատվել է գնացքների երթևեկությունը։ Վաշինգտոնում և Նյու Յորքում չի գործում նաև մետրոն։ Դպրոցներում դասերը դադարեցվել են։


1985թ.-ից հետո, երբ Նյու Յորքին հարվածեց «Գլորիա» փոթորիկը, առաջին անգամ չի բացվելու Ֆոնդային և առևտրային բորսան. այստեղ առևտուրն միայն էլեկտրոնային տարբերակով է իրականացվելու։