Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Մոսկվա

10:44 • 29.10.12

Կիրակի երեկոյան պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա է ժամանել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։


Այսօր նա հանդիպում կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը ծրագրված է համամուսուլմանական «Կույրամ Բայրամ» տոնի վերջին օրը, որի ընթացքում Սիրիայի իշխանություններն ու զինյալ ընդդիմադիրները հրադադարի մասին պայմանավորվածություն էին կնքել, որը, սակայն, պահպանել չհաջողվեց։